Նոյ 17, 2021

«Հայաստան» դաշինք․ ​​​​​​​Մեր որոշումն այս շաբաթվա նիստերին չմասնակցելու մասով, անփոփոխ է

«Հայաստան» դաշինքը նախաձեռնել է քաղաքական խորհրդակցություններ։ Այս մասին տեղեկացնում է դաշինքի մամուլի ծառայությունը։ 

««Հայաստան» դաշինքը իրավիճակի վերաբերյալ երեկ հանդես է եկել հստակ հայտարարությամբ: Այսօր դաշինքը նախաձեռնել է քաղաքական խորհրդակցություններ: Խմբակցության պատգամավորների մի խումբ գործուղվել է Սյունիք, մյուսը միջազգային գործընկերներին է ներակայացնում իրավիճակը:

Ծայրահեղ անհանգստացնող է Հայաստանի ինքնիշխանության դեմ Ադրբեջանի հանցագործության նոր ալիքը, միջազգային պատշաճ արձագանքի բացակայությունը, այս ձախողված իշխանության դիմադրելու անկարողությունը:

Արձանագրում ենք՝ Ազգային ժողովն իր մեծամասնությամբ ամբողջությամբ կտրված է այսօր Հայաստանի առջև ծառացած հիմնախնդիրներից: Նրանց միակ օրակարգն ու նպատակը ցանկացած գնով, այդ թվում շարունակական զիջումներով իշխանության մնալն է: Մեր նպատակն է նրանց հեռանալը, ինքնիշխանության երաշխավորումը:

Մեր որոշումն այս շաբաթվա նիստերին չմասնակցելու մասով, անփոփոխ է: