Հուլ
02, 2021
«Հայաստան» դաշինքը միջնորդել է, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը չմասնակցի դիմումի քննությանը
«Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար․ դաշինքը ՍԴ է մուտքագրել մեկ միջնորդություն ևս՝ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ գործին մասնակցելու անհնարինության վերաբերյալ:
«Գրիգորյանը կոնկրետ գործով հանդես է եկել որպես դատավարական հակառակորդ՝ ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի։ Վահե Գրիգորյանը նաև պաշտպանում էր հիշյալ անձանց առաջադրված քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, որը ՍԴ-ն որակեց հակասահմանադրական»,- ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը: