Հուն
14, 2021
«Հայաստան» դաշինքի քարոզարշավի յոթերորդ օրվա կարևոր հատվածները
«Հայաստան» դաշինքի հաղթարշավի յոթերորդ օրն անցել է Տավուշի մարզում։ Դաշինքի առաջնորդներն ու անդամներն այսօրվա քարոզարշավն սկսել են Զորական գյուղ այցելությունից, այնուհետև Նոյեմբերյան քաղաքում հանրահավաք են հրավիրել։
Հանդիպումներ են եղել նաև Բերդ, Իջևան և Դիլիջան քաղաքներում, պատասխանել ընտրողների հարցերին, որոնք վերաբերում էին երկրի տնտեսական զարգացմանը, փոքր և միջին բիզնեսին աջակցությանը, անվտանգային խնդիրների լուծմանը։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամից ծախսված գումարներին, նշելով, որ ներկայիս իշխանություններն այդպես էլ հստակ չեն ասել, թե ինչ նպատակներով են դրանք ծախսվել։