Մայ
30, 2021
«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի հայտարարությունը
Սիրելի գործընկերներ,
Երեկ ներկայացվեց «Հայաստան» դաշինքի ծրագիրը: Մենք գտնում ենք, որ Ծրագիրը ամբողջականացնել հնարավոր է միայն հանրային ներառական մասնակցության արդյունքում: Ինչպես նշել ենք միայն հանրային մտահոգություններն ու առաջնահերթություններն են որոշելու մեր Դաշինքի գործողությունները: Մենք ակնկալում ենք յուրաքանչյուրիդ գաղափարները, տեսլականը, առաջարկությունները և նկատառումները, որոնք մեզ համար չափազանց կարևոր են: Դրանք կարող եք ներկայացնել «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական և տարածքային շտաբեր: Կարող եք նաև ուղարկել էլեկտրոնային եղանակով info@dashink.am հասցեով: Բոլոր առաջարկները մանրամասն և պատշաճ քննարկման առարկա կդարձվեն: