Հուլ
22, 2021
«Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավարը կլինի Սեյրան Օհանյանը, քարտուղարը՝ Արծվիկ Մինասյանը
Հուլիսի 21-ին տեղի է ունեցել «Հայաստան» դաշինքի՝ խորհրդարան անցած խմբակցության նիստը, որը վարել է Դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ Քննարկվել են խորհրդարանում Դաշինքի գործունեությանը վերաբերող հարցեր։
Նիստի ընթացքում խմբակցության ղեկավար է ընտրվել պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, քարտուղար՝ Արծվիկ Մինասյանը։