Հուն 08, 2021

«Հայաստան» դաշինքն ամփոփել է քարոզարշավի երկրորդ օրը

«Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի երկրորդ օրն անցել է Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում։ Դաշինքի առաջնոդները՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, ՀՅԴ ԳՄ հայաստանյան գրասենյակի ղեկավար Իշխան Սաղաթելյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն ու թիմակիցները հանդիպումներ ու հանրահավաքներ են անցկացրել Գորիսում, Սիսիանում, Ջերմուկում, Վայքում ու Եղեգնաձորում։

Ընտրողների հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի անվտանգության, պատերազմում կրած պարտության, զոհված և վիրավորված զինվորների ընտանիքներին փոխհատուցման, Ամուլսարի հանքի բացման, աշխատատեղերի ստեղծման հետ կապված հարցեր։

«Հայաստան» դաշինքի առաջնորդները վստահեցրել են ընտրողներին, որ իրենց թիմն ունի այն փորձն ու գիտելիքները, որոնք անհրաժեշտ են երկիրն այս անդունդից հանելու համար։