Հուն 06, 2021

«Հայաստան» դաշինքն իր քարոզարշավն սկսում է Սյունիքից

Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը և դաշինքի անդամները հունիսի 7-8-ին կլինեն Սյունիքի մարզում։ Քաղաքացիների հետ հանդիպումները նախատեսված են հետևյալ ժամանակացույցով

Հունիսի 7

11։00 Հանդիպում Ագարակի մշակույթի տան դահլիճում
12։30 Հանդիպում Մեղրի քաղաքի մշակույթի պալատում
14։30 Հանրահավաք Քաջարանում, Ֆ.Պետրոսյանի անվան հրապարակում
18։30 Հանրահավաք Կապանի Գ․Նժդեհի անվան հրապարակում

Հունիսի 8-ին նախատեսված են դաշինքի հանդիպումներն այս ժամանակացույցով․

11։00 Հանրահավաք Գորիսի Գր․Տաթևացու անվան հրապարակում
13։30 Հանդիպում Սիսիանի Համո Սահյանի անվան մշակույթի տան դահլիճում