Օգս 10, 2021

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ՍԴ-ում վիճարկելու են Ալեն Սիմոնյանին՝ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրության գործընթացը

Այսօր ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմում են ներկայացրել ՍԴ՝ վիճարկելով Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահ ընտրելու 2021թ. օգոստոսի 2-ի ԱԺ որոշման սահմանադրականությունը։

ՍԴ-ում որպես ներկայացուցիչ հանդես կգա «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը: