Հոկ 11, 2021

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Վանաձոր և Աշտարակ

«Հայաստան» դաշինքը շարունակում է մարզային այցելությունները․ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հոկտեմբերի 9-ին և 10-ին Լոռու մարզկենտրոն Վանաձոր և Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակ քաղաքներում հանդիպումներ են ունեցել քաղաքացիների հետ։

Պատգամավորները ներկայացրել են երկրում առկա իրավիճակը, խոսել Դաշինքի մոտեցումներից, լսել ներկաներին, պատասխանել նրանց հուզող հարցերին: