Հերթական անգամ ՔՊ-ն խուսափեց սահմանագծման և սահմանազատման մասին քննարկումից
ԱԺ ութերորդ գումարման նոր նստաշրջանը բացվեց բավականին լարված մթնոլորտում․ քննարկումը ծավալվեց օրակարգից դուրս, բայց միևնույն ժամանակ Հայաստանի համար խիստ օրակարգային մի հարցի՝ հայ-թուրքական հարաբերությունների շուրջ։ Հետո պարզվեց, որ բանագնացի նյարդերը թույլ են, ընդդիմադիրների հարցերն էլ հաճելի չեն։
Հերթական անգամ իշխող մեծամասնությունը խուսափեց սահմանագծման և սահմանազատման մասին քննարկումից և հրաժարվեց այդ հարցով հայտարարություն ընդունել։ Դրա փոխարեն փոփոխություններ կատարվեցին դատական օրենսդրության մեջ․ սահմանափակվեց դատավարության մասնակիցների իրավունքի իրականացումը։
Այնուհետև ՔՊ-ն զավթեց ընդդիմությունից Պաշտպանության և անվտանգային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը։
Այս քառօրյայի ընթացքում ԱԺ-ն ընտրեց ԿԲ փոխնախագահին, ՀՌՀ երկու անդամներին և նոր ՄԻՊ-ին, բայց առանց ընդդիմության։
Այս քառօրյաի թեժ քննարկումները, հարցադրումներն ու կարևոր ելույթներն առաջարկում ենք դիտել տեսանյութում։