Հուն 16, 2021

ՀՀ երկրորդ նախագահ․ Պետությունը պարտավոր է ապահովել քաղաքացիներին բազային պայմաններով

«Մենք պետք է այնպիսի երկիր կառուցենք, որ մեզ հարգեն։ Իսկ հարգանք լինում է, եթե պետությունն արդյունավետ կառավարվում է, մարզերը համաչափ են զարգանում, աղքատության մակարդակը փոքր է լինում, եթե կա համերաշխություն, տնտեսությունը զարգանում է»,- այսօր՝ հունիսի 16-ին Աշոցքում ընտրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Այս բոլոր չափորոշիչներով երկիր ունենալու համար շատ կարևոր է պետության տարածքային զարգացումը։ Սա մեր ծրագրային դրույթներից է։ Սուտ կլինի ասել, որ վաղը Աշոցքը կլինի Երևանի պես զարգացած, բայց պետությունը պարտավոր է ապահովել քաղաքացիներին կենցաղային բազային պայմաններով, կյանքի որակը բարելավելու համար անհրաժեշտ պայմաններով՝ արժանապատիվ աշխատանքով, վարձատրությամբ, լավ ճանապարհներով», - նշեց նախագահ Քոչարյանը։