Հուն 09, 2021

Հունիսի 10-ին «Հայաստան» դաշինքը մեկնում է Արագածոտն

Շարունակվում է «Հայաստան» դաշինքի ակտիվ քարոզարշավը։ Վաղը՝ հունիսի 10-ին դաշինքի առաջնորդներն ու անդամները կլինեն Արագածոտնի մարզում և բավականին խիտ ժամանակացույցով հանդիպումներ կունենան մարզի բնակիչների հետ։

Հունիսի 10-ին Արագածոտնում նախատեսված են «Հայաստան» դաշինքի հետևյալ միջոցառումները՝

12:30 Հանդիպում Թալինի մշակույթի տանը
14։40 Հանդիպում Ծաղկահովիտի մշակույթի տանը
15:25 Հանդիպում Ալագյազում
16։20 Հանդիպում Ապարանի մշակույթի տանը
19։00 Հանրահավաք Աշտարակի հրապարակում