Հուն 10, 2021

Հունիսի 11-ին «Հայաստան» դաշինքը կլինի Կոտայքի մարզում

Շարունակվում է «Հայաստան» դաշինքի ակտիվ քարոզարշավը։ Հունիսի 11-ին դաշինքի առաջնորդներն ու անդամները կլինեն Կոտայքի մարզում և բավականին խիտ ժամանակացույցով հանդիպումներ կունենան մարզի բնակիչների հետ։

Հունիսի 11-ին Կոտայքում նախատեսված են «Հայաստան» դաշինքի հետևյալ միջոցառումները՝

11։00 Հանդիպում Եղվարդի մշակույթի տանը
12։15 Հանդիպում Նոր Հաճընի մշակույթի տան դիմաց
13։30 Հանրահավաք Աբովյանի Բարեկամության հրապարակում
16։05 Հանդիպում Չարենցավանի Ա.Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցում
18։15 Հանրահավաք Հրազդանի Սահմանադրության հրապարակում