Հուն
15, 2021
Ի․ Սաղաթելյան․ Ամաչում ենք, որ Նարեկացի, Նժդեհ ու Դրո, Վարդան Դուշման ու Թաթուլ ծնած ազգը ղեկավարում է մի ծաղրածու
«Մենք աշխատում ենք ո՛չ զայրանալ, ո՛չ էլ զարմանալ վարչապետի աթոռն զբաղեցնողի գործողությունների վրա, որովհետև գիտենք՝ ում հետ գործ ունենք»,- այսօր՝ հունիսի 15-ին «Հայաստան» դաշինքի՝ Մասիսում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։
«Մենք անընդհատ ամաչում ենք և ափսոսում, որ Նարեկացի, Նժդեհ ու Դրո, Վարդան Դուշման ու Թաթուլ ծնած ազգը, ժողովորդը ղեկավարում է մի ծաղրածու խեղկատակ, ով երկիրը բերել հասցրել է անդունդի եզրին ու շարունակում է քաջ Նազարի բախտով արշավը մեր գյուղերում։ Շարունակում է մատ թափ տալ համայնքների ու հիմնարկների ղեկավարների վրա, ՀՀ արժանապատիվ ու գիտակից քաղաքացիների վրա», - նշեց Իշխան Սաղաթելյանը։