Հուն 12, 2021

Ի․ Սաղաթելյան․ Կոչ ենք անում այդ խելագար դավաճանին հեռու մնալ հայ հոգևորականից

«Մեր ամեն մի հանդիպումից հետո վարչապետի աթոռն զբաղեցնող անձը ջղաձգումներ է ունենում, ինչին մենք աշխատում ենք ուշադրություն չդարձնել և խոսել մեր ապագայից, մեր անելիքներից։ Բայց պետք է նշեմ, որ այս մարդը շարունակում է թշնամանք մտցնել հասարակության մեջ և պատերազմ է հայտարարել մեր ժողովրդի այն հատվածին, որ չի ուզում նրա դավաճանության մաս կազմել»,- այսօր՝ հունիսի 12-ին Ստեփանավանի մշակույթի տանը «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդան Իշխան Սաղաթելյանը։

«Այսօր նա կրկին հայտարարել է հոգևոր էլիտայի դեմ պայքարելու և նրանց վռնդելու մասին։ Մեկ անգամ ևս կոչ ենք անում այդ խելագար դավաճանին հեռու մնալ հայ հոգևորականից, Հայ Առաքելական սուրբ եկեղեցուց, մեր ազգային արժեքներից և չփորձել ամեն ինչ կեղտոտել։ Այս չարիքը պետք է հեռու մնա մեր ազգային արժեքներից»,- շեշտեց Սաղաթելյանը։