Հուն 15, 2021

Իշխան Սաղաթելյան․ Գյուղացին մենակ չի պայքարելու կարկուտի ու երաշտի դեմ

«Արարատի մարզը գյուղատնտեսական մարզ է, իսկ գյուղացուն այսօր պետք են պարզ պայմաններ իր աշխատանքն անվտանգ ու արդյունավետ կատարելու համար»․- այսօր՝ հունիսի 15-ին Ավշարում «Հայաստան» դաշինքի՝ ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։

«Մենք գյուղացուն մենակ չենք թողնելու իր խնդիրների հետ, գյուղացին մենակ չի պայքարելու կարկուտի ու երաշտի դեմ։ Պետությունը կանգնելու է գյուղացու կողքին և ստեղծելու է այն պայմանները, որ նա կարողանա ազատորեն վարել, ցանել, բարիք ստեղծել և իրացնել։ Լուծելու ենք նաև ոռոգման ջրի խնդիրը»,- նշեց Իշխան Սաղաթելյանը՝ խորհուրդ տալով ուշադրություն չդարձնել վարչապետի աթոռը զբաղեցնողի լաչառությանը։