Սեպ 17, 2021

Իշխան Սաղաթելյան․ «Հայաստան» դաշինքը չի օգտվելու պարգևավճարներից

ՀՀ ԱԺ նախագահը որոշում է ստորագրել պատգամավորներին պարգևավճար տալու մասին։ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց․ «Սա մեզ համար անընդունելի է։ «Հայաստան» դաշինքի անունից հայտարարում ենք, որ մենք չենք օգտվելու այդ պարգևավճարներից, մեզ համար դա անընդունելի ու դատապարտելի է, երբ երկրում կան սոցիալական ծանր խնդիրներ, կան 10 հազարից ավելի վիրավորներ ու հաշմանդամություն ունեցող անձինք ու այս իրավիճակում պետական պաշտոնյաները, այդ թվում՝ պատգամավորները շարունակում են պարգևավճար ստանալ»,- ասաց նա։

«Մենք, հավատարիմ մնալով մեր նախընտրական ծրագրին և հայտարարություններին, այդ գումարից չենք օգտվելու և հավանաբար կա՛մ կվերադարձնենք պետական բյուջե, կա՛մ Հայաստանի սահմանամերձ մարզերում այդ գումարով կիրականացնենքլ ծրագիր»,- հավելեց Իշխան Սաղաթելյանը։ ԱԺ փոխնախագահը հավելեց, որ «Հայաստան» խմբակցությունը պատրաստվում է առհասարակ պարգևատրման ինստիտուտի հետ կապված բողոք ներկայացնել Սահմանադրական դատարան․ «Համարում ենք՝ այն, ինչ կատարվում է՝ առանց չափորոշիչների պարգևատրում իրականացնելը, ապօրինի գործընթաց է»։