Հուլ 01, 2021

Իշխան Սաղաթելյան․ «Հայաստան» դաշինքը հանդես է գալու որպես արմատական ընդդիմություն

​​«Հայաստան» դաշինքը հանդես է գալու որպես արմատական ընդդիմություն. շարունակելու ենք պետականության, մեր վիրավոր արժանապատվության վերականգնման համար պայքարել։ Մեր քաղաքական օրակարգը նույնն է մնում. Հայաստանում հաստատել ազգային պետականություն, լուծել անվտանգային խնդիրները, վերականգնել երկրի ինքնիշխանությունը։

Թույլ չենք տալու, որ մեր անցյալը սևացրած, մեր հաղթանակը վաճառած արկածախնդիրները մղջավանջային դարձնեն մեր ներկան և հավակնեն զրկել մեզ ապագայից»,- այսօր՝ հունիսի 29-ին, «Հայաստան» դաշինքի 1-ին ընդհանուր ժողովի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։