Իշխան Սաղաթելյան․ Պատահական չէ, որ այս տեռորը տեղի է ունենում Սյունիքում ու Տավուշում
«Այսօր Հայաստանում կատարվում է հետևյալը․ երկրի դատախազը, քննիչը, ոստիկանը, արդեն նաև դատավորը մեկ մարդ է՝ Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձը, ով շատ հստակ ու հետևողական քաղաքական հետապնդումներ է իրականացնում»,- «Հայաստան» դաշինքի մամուլի սրահում ասուլիսի ժամանակ ասաց դաշինքի անդամ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։
«Պատահական չէ, որ այս ամեն ինչը տեղի է ունենում Սյունիքում, նաև Տավուշում, բանակից հեռացնում են լավագույն զինվորականներին: Պատահական չէ, որ պատերազմի ընթացքում Սյունիքի ինքնապաշտպանությունը կազմակերպած համայնքների ղեկավարների նկատմամբ այսօր շատ հստակ քաղաքականություն է իրականացվում և մարդկանց փորձում են ձերբակալել ու կալանավորել։
Այս ամենը մենք կապում ենք առաջիկայում Հայաստանին սպասվող ցավոտ լուծումների հետ»,- Իշխան Սաղաթելյանը։