Հուն 04, 2021

Կառավարեք ձեր վախերը, որովհետև արդարադատությանը քիչ է մնացել․ Աննա Գրիգորյանը՝ իշխանությանը

«Իշխանական պատգամավորներից մեկը մոտեցել էր ամբիոնին ու ասում էր, թե ինքը Ռոբերտ Քոչարյանից չի վախենում։ Ու ծափ էին տալիս։ Ես ձեզ շնորհավորում եմ։ Անվախ հերոսներն ասում են, թե չեն վախենում։ Իսկ ո՞ւր էիք պատերազմի ժամանակ, բացի նրանից, որ սելֆիներ էիք անում»,- ԱԺ ամբիոնից ելույթ ունենալով՝ ասաց պատգամավոր, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Աննա Գրիգորյանը։

«Ասում եք՝ ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը չի գնում բանավեճի։ Ո՞ւմ հետ բանավիճի, մի իշխանության, որի օրոք հանձնվել է Արցախի 75 տոկո՞սը, ում կառավարման արդյունքում ունեցել ենք 5 հազար զոհ, 10 հազրից ավելի վիրավորնե՞ր, ա՞յս իշխանության հետ եք ուզում, որ մենք բանավիճենք։ Մի իշխանության հետ, որ ՀՀ սուվերեն տարածք են մտնում թշնամիները ու տեղակավո՞ւմ։ Այս իշխանության հետ ամենևին էլ չենք պատրաստվում բանավիճել»,- ասաց Աննա Գրիգորյանը։