Հուն
15, 2021
Կայացել է «Հայաստան» դաշինքի «Իրավական և հակակոռուպցիոն» ծրագրի շնորհանդեսը
«Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի առաջարկությունների իրավական մասի համակարգող Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է «Հայաստան» դաշինքի «Իրավական և հակակոռուպցիոն» ծրագիրը, որի հիմնական կետերն են՝
Պետք է պատասխանատվության կանչվեն այն մարմինները, որոնք քաղաքացուն տուգանում են կարմիր գծերի համար` նախապես իմանալով, որ դա ապօրինի է:
Քաղաքացին պետք է 4000 դրամ վճարի`նույն արժողությամբ ապօրինի ակտը վիճարկելու համար:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քաղաքականացված է:
Կոռուպցիայի կանխարգելման մարմինը անտեսում է իշխանության ներկայացուցիչների կողմից ակնհայտ կոռուպցիոն գործերը:
Ծրագրի շնորհանդեսը կարող եք դիտել այստեղ.