Քոչարյան․ 2018 թվականից հետո զենքի գնումների պլանը փոխել են և գնել ՍՈւ 30-ները՝ առանց հրթիռների
«Այս պատերազմի ժամանակ մենք տեսել ենք թշնամու միայն օդային շեշտակի առավելությունը։ Մյուս բոլոր զինատեսակներով մենք հետ չէինք մնում։ Մեզ հիմնականում խանգարեց անօդաչու սարքերի զանգվածային կիրառումը հակառակորդի կողմից»,- Աշոցքում ընտրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
«Ապրիլյան պատերազմից հետո լուրջ ծրագիր էր մշակված՝ մեր ԶՈՒ-ն զինել անօդաչու սարքերով։ Գնումները երկու ուղղությամբ պետք է լինեին՝ հակաօդային պաշտպանության սարքեր և սեփական անօդաչուներ։ Հակաօդային պաշտպանության համակարգերի՝ ТОР-երի մի մասն են հասցրել գնել։ 2018 թվականից հետո գնումների պլանը փոխել են և գնել ՍՈւ 30-ները, որոնք, ինչպես պարզվեց, առանց հրթիռ են և մնացել են Գյումրիի օդանավակայանում կանգնած։ Գնումների պլանները կային, բայց դրանք փոխել են»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։