Հուն
16, 2021
Քոչարյան․ Առանց կրթության ոլորտում բեկումնային փոփոխությունների մենք երբեք ուժեղ երկիր չենք դառնա
«Եթե մենք բեկումնային փոփոխություններ չմտցնենք կրթության ոլորտում, մենք երբեք ուժեղ Հայաստան չենք կարող կառուցել»,- Արթիկում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
«Մենք ունենք լրջագույն խնդրներ Գյուղակադեմիայում, մասնգետներ չկան, նույնը՝ Մանկավարժական ինստիտուտում։ Պետությունն իր վերաբերմունքը պետք է ցույց տա շատ կոնկրետ քայլերով։ Անկասկած՝ ոլորտի պատասխանատու պետք է նշանակվի մի մարդ, ով այդ բարեփոխումների կրողն է դառնալու»,- ավելացրեց նախագահը։