Հուն 22, 2021

Քոչարյան․ Ընտրությունների արդյունքներն անսպասելի էին շատ-շատերի համար

«Ընտրությունների արդյունքները, պետք է խոստովանեմ, անսպասելի էին մեզ համար։ Ես կարծում եմ՝ անսպասելի էին շատ-շատերի համար, առաջին հերթին այն պատճառով, որ բոլոր հարցումները ցույց էին տալիս այլ պատկեր։ Իհարկե՝ այստեղ պետք է գտնել բացատրություն։

Ենթադրում ենք, որ, այնուամենայնիվ, եղել են զանգվածային խախտումներ, ակնհայտ տեսել ենք վարչական ռեսուրսի կիրառում և այդ պատճառով մենք դիմելու ենք ՍԴ։ Մեր շտաբերի կողմից հավաքագրվում են բոլոր նյութերը, մենք ի մի կբերենք և էլ ավելի լավ կպատկերացնենք ինչ ծավալի բողոք է լինելու ՍԴ-ում»,- «Հայաստան» դաշինքի մամուլի սրահում ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։