Հուն 03, 2021

Քոչարյան․ Երկրի ղեկավարի պաշտոնին հավակնող անձը պետք է հոգեբուժական փորձաքննություն անցնի

Հայաստանում պետք է պարտադրել, որ երկրի ղեկավար պաշտոնը զբաղեցնել հավակնող անձը հոգեբուժական փորձաքննություն անցնի։ Այս մասին Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ քաղամասերի բնակիչների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նա ավելացրել է, որ նման պահանջը պետք է օրենսդրորեն սահմանվի։

«Նույնիսկ վարորդական իրավունք ստանալու կամ որսորդական հրացան գնելու համար մարդ հոգեբույժի տեղեկանք է ունենում։ Այն, ինչ այսօր անում է այս իշխանությունը, բանականության մեջ չի տեղավորվում։ Եթե մեր կիրականության մեջ կան նման երևույթներ, ուրեմն խնդիրն այլ տեղ է։ Պարզապես նման մարդիկ չպետք է հայտնվեն բարձր պաշտոններին», - ասել է Քոչարյանը։