Հուն 02, 2021

Ռ․ Քոչարյան․ Ինչո՞ւ են հիմա հրավիրում և ի՞նչ հարցեր են քննարկում ժամանակավոր պաշտոնակատարի հետ

Վերջերս ժամանակ չունեմ հեռուստացույց նայելու, չգիտեմ՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին արտասահմանում դիմավորո՞ւմ են, թե՝ ոչ։ Այս մասին Աշտարակում Արագածոտնի մարզի բնակիչների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Երևի արարողակարգից ինչ-որ մեկը գալիս, դիմավորում է։ Ինձ մոտ էլ է հարց առաջանում․ ժամանակավոր պաշտոնակատար, երբ ընտրություններին մնացել է 19 օր, ինչի՞ համար եք հրավիրում, ի՞նչ հարց եք նրա հետ քննարկելու։ Հայաստանի ապագա՞ն, թե էլի հանձնարարական ունե՞ք տալու, սորոսական քանի՞ նոր գրասենյակ դեռ պետք է բացվի, էլ ի՞նչ հողեր ունեք տալու, ի՞նչ միջանցքներ ունեք բացելու։ Հետո պետք է գա ու ասի՝ ինձ Եվրոպայում ընդունում են», - ավելացրել է նախագահը։

Ըստ նրա՝ ամեն երկրի ղեկավարին առաջին հերթին պետք է ընդունի իր սեփական ժողովուրդը։ «Եթե դու ոչ թե ուրիշի շահերին ես ծառայում, այլ՝ սեփական ժողովրդի, ուրեմն թիվ մեկ ընդունողը պետք է լինի սեփական ժողովուրդը։ Իսկ եթե դու քո երկրում կառավարության մի շենքից մյուսը 2000 ոստիկանով շրջապատված ես գնո՞ւմ՝ տանիքների վրա էլ դիպուկահար տեղակայելով։ Վերջերս էլ տղամարդկությունից է խոսում։ Չեմ էլ կասկածում, որ հետևից ճամպրուկներով գնացողները հաստատ պամպերսներ են տանում», - ասել է նախագահը։