Հուն 16, 2021

Ռ․ Քոչարյան․ Ներդրողը պետք է նաև գա մարզեր

«Մենք այն ժամանակ շատ ավելի մեծ գումարներ ենք ներդրել աղետի գոտում։ Երևանում մեզ հաջողվեց անպիսի միջավայր ստեղծել շինարարության տեսանկյունից, որ մասնավոր ներդրումները մեծ հոսք ունեցան, և Երևանում մենք պետական միջոց չենք ներդրել։ Օրինակ՝ ամբողջ Հյուսիսային պողոտայի շինարարությունը մասնավոր միջոցներով էր»,- Մարալիկում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Հիմա մեր ծրագրերում տարածքների համաչափ զարգացումն է և այստեղ մենք պետք է փորձենք ամեն ինչ անել, որ ոչ միայն բյուջետային միջոցներով մենք կարողանանք ինչ-որ բան զարգացնենք, այլ նաև մեր հարկայն քաղաքականության, որոշակի խրախուսումներով կամ անձնական կապերով այդ մասնավոր ներդրումների հոսքը ուղղորդել դեպի տարբեր տարածքներ։ Դա նուրբ աշխատանք է պահանջում, որովհետև դու չես կարող մասնավոր ներդրողին կարգադրել։ Պետք է այնպիսի պայմաններ ստեղծել, որ ինքը գա բացի Երևանից այլ վայրում էլ ներդրում անի։ Սա լինելու է մեր նպատակներից մեկը»,- ասաց Երկրորդ նախագահը։