Հուն 16, 2021

Ռ․ Քոչարյան․ Ներդրումային ոլորտին նոր զարկ ենք տալու

«Այս իշխանությունն իր բազմաթիվ սխալների պատճառով զրոյացրել է օտարերկրյա ներդրումների մակարդակը Հայաստանում, ինչն էլ ազդել է աշխատատեղերի ստեղծման վրա»,- Մարալիկում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Մենք վստահ ենք, որ այս ոլորտին զարկ ենք տալու և նոր տեմպ ենք հաղորդելու։ Երբ ես նախագահ էի դարձել ՀՀ-ում, կուտակային ներդրումների ծավալը եղել է ընդամենը 125 մլն դոլար։ 10 տարի հետո այդ թիվն անցել է 4 մլրդ դոլարը։ Իսկ ամեն մի միլիոնի հետևում աշխատատեղեր են, սոցիալական հարցեր, աճող աշխատավարձեր»,- նշեց նախագահը Քոչարյանը։