Հուն 10, 2021

Ռ․ Քոչարյան․ Ռուսաստանի հետ լինելու են շատ ազնիվ, գործընկերային, դաշնակցային հարաբերություններ

«Ռուսաստանի հետ լինելու են շատ ազնիվ, գործընկերային, դաշնակցային հարաբերություններ։ Վերականգնելու ենք խաթարված վստահությունը։ Իմ և ՌԴ նախագահի անձնական կապերը, անցյալը հնարավորություն են տալու անել այս ամենը շատ արագ, ակնթարթային»,- Արագածոտնի մարզի Թալին համայնքում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով քաղաքացու հարցին։