Հուն 15, 2021

Ռ․ Քոչարյան․ Սիրո և համերաշխության մասին խոսող մարդը հիմա շրջում է մուրճը ձեռքին

Ակնհայտ է, որ այս ընտրություններում հիմնական պայքարը գնում է «Հայաստան» դաշինքի և իշխող քաղաքական ուժի միջև։ Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, Մասիսում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ ավելացնելով, որ ճիշտ ընտրություն կատարելու համար զգացմունքային մասը պետք է դնել մի կողմ և փորձել հասկանալ իրավիճակը։

«Ի՞նչ է իրենից ներկայացնում ներկա իշխանությունը․ բացարձակ դատարկություն պրոֆեսիոնալիզմի տեսանկյունից, կազմակերպչական ընդունակություններից և բարոյական տեսանկայունից։

Այս մարդիկ խոստանում էին խաղաղություն, բայց բերեցին պատերազմ, ունեցաք տարածքային կորուստներ, զոհեր։ Սիրո և համերաշխության մասին խոսող մարդը հիմա շրջում է մուրճը ձեռքին։

«Հայաստան» դաշինքը հանդես է գալիս հավասարակշռված դիրքերից և չի ասում, որ գալիս է մուրճով գլուխ ջարդելու։ Մենք ունենք փորձ, ունենք գիտելիքներ, ունենք կենսագրություն և գալիս ենք երկիրը շենացնելու»,- ավելացրեց Քոչարյանը։