Ռոբեչտ Քոչարյան․ Մենք ճիշտ ճանապարհի վրա ենք և գնում ենք դեպի ուժեղ Հայաստան
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այսօր՝ հունիսի 6-ին, Երևանում հանդիպել են մայրաքաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քաղաքացիների հետ։
«Այսօր արդեն մեր թիմերում կա այն վստահությունը, որ մենք աշխատում ենք որպես իշխանություն՝ մեր աշխատանքի ոճը, համարձակությունը, միջոցառումների մասշտաբը։ Այսպիսի ծավալով, ինտենսիվությամբ և համարձակությամբ Հայաստանի իրականության մեջ կարող է գործել միայն իշխանությունը։ Մենք ենք այսօր այս օրակարգը թելադրողն ու ձևավորողը։ Մենք ճիշտ ճանապարհի վրա ենք և գնում ենք դեպի ուժեղ Հայաստան», - հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը։
Հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը և Իշխան Սաղաթելյանը պատասխանել են քաղաքացիների մի շարք հարցերի։ Այս ամենի մասին՝ տեսանյութում։