Հուն 02, 2021

Ռոբերտ Քոչարյան․ Չեմ հիշում, որ կյանքում որևէ նպատակ դնեմ ու չհասնեմ դրան

Ես չեմ հիշում, որ կյանքում որևէ նպատակ դնեմ ու չհասնեմ դրան։ Կամ չպետք է դնեմ ու հանգիստ իմ կյանքով ապրեմ։ Բայց եթե նպատակ դրեցի, ձեզ ոչ մեկիդ հանգիստ չեմ տալու։ Այս մասին Արագածոտնի մարզի բնակիչների և շտաբերի աշխատակիցների հետ հանդիպանը հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Ընդունում եմ, որ ժամանակին ես անձամբ մեծ ուշադրություն չեմ դարձրել քաղաքական բարեփոխումներին։ Այն ժամանակ պետբյուջեն ընդամենը 300 մլն դոլար էր, քաղաքական ռեֆորմների մասին խոսելու ժամանակը չէր, մարդիկ սոված էին, նրանց պետք էր աշխատանք տալ։ Երևի սխալ էր, այդ աշխատանքները պետք էր զուգահեռ տանել», - ավելացրել է նա։