Հուն 08, 2021

Ռոբերտ Քոչարյան․ Ի վիճակի ենք լինելու նայել ձեր աչքերի մեջ և ասել, որ այն, ինչ խոստացել ենք, կատարել ենք

Մենք չենք ունենալու հարգանք այս աշխարհի հզորների կողմից այնքան ժամանակ, մինչև չվերականգնենք մեր ինքնիշխանությունը և ինքներս մեր ուժերով չկարողանանք պաշտպանել մեր սահմանները։ Այս մասին հունիսի 7-ին Քաջարանում հանրահավաքի ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Ըստ նրա՝ հաջորդ կարևոր հարցը երկրի տնտեսական վերելքն է։ «Մեկ անգամ ինձ հաջողվել է դա անել՝ 1998-2008 թթ․-ին։ Այսօր այստեղ խոստանում եմ ձեզ, որ ևս մեկ անգամ դա անելու ենք։ Կտեսնեք, որ այն բոլոր երգերը, որ Հայաստանն աղքատ երկիր է և չունի ռեսուրսներ, սուտ են։ Մեր երկիրն ունի զարգանալու մեծ ուժ, և այդ ուժը դուք եք։ Մեր ամենամեծ կապիտալը մարդկային կապիտալն է։ Իսկ այդ մարդկային կապիտալը պետք է հավատա սեփական ուժերին, պետք է հավատա, որ ինքն է այն մարդը, որն այս երկրի ճակատագրի տերն է։ Մենք վերադարձնելու ենք ձեզ այդ զգացողությունը և անելու ենք ամեն ինչ, որ ձեզ հետ միասին կառուցենք մեր երազած Հայաստանը։ Վստահ եմ, որ դա հնարավոր է անել և վստահ եմ, որ դուք և ես միասին ենք այդ անելու», - հայտարարել է դաշինքի առաջնորդը։

«Ես որոշել եմ, որ այս քարոզարշավի ժամանակ պետք է լավատեսություն հաղորդեմ ձեզ։ Այս հոգեբանական վիճակում չենք կարող երկիրն առաջ տանել, դա ուղղակի հնարավոր չէ։ Մենք պետք է հավատանք դրան։ Եվ եթե դուք տաք մեզ այն մանդատը, որի կարիքը մենք ունենք և որի համար մենք այսօր այստեղ ենք, վստահ եղեք, դա ոչ միայն լավատեսության հաղորդումն է լինելու, որը ես հիմա փորձում եմ ձեզ հաղորդել, այլ նաև՝ կոնկրետ գործերով և կոնկրետ արդյունքներով ձեր կայնքը բարելավվելու է։ Բարելավելու ենք Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կյանքը։ Սա է մեր նպատակը», - ասել է նա։

«Ես գիտեմ, որ երկրում դեռ կան բազմաթիվ մարդիկ, որոնք շարունակում են հավատալ այսօրվա իշխանությանը։ Այն իշխանությանը, որը ստի թագավորություն է սարքել պետական ողջ համակարգը։
Ես դիմում եմ ձեզ՝ շատ ակտիվ աշխատեք բոլորի հետ։ Մենք չունենք զոմբիներ, չունենք ժեխ։ Ես մերժում եմ նման որակումները։ Մենք ունենք ժողովրդի մոլորված մի զանգված, որի հետ պետք է աշխատել, որոնց պետք է համոզել և բերել մեր դաշտ։ Բոլորս միասին համախմբվելով, միավորելով մեր ուժերը՝ փորձենք առավելագույնին հասնել հունիսի 20-ին, և վստահ եղեք, որ ձեր վստահությունը երբեք չենք չարաշահելու և պարզերես ենք լինելու ձեզ հետ։ Ի վիճակի ենք լինելու նայել ձեր աչքերի մեջ և ասել, որ այն, ինչ խոստացել ենք, կատարել ենք։ Այդպես եմ ապրել իմ ամբողջ կյանքում, չեմ փոխվել, նույնն եմ մնացել։ Մի քիչ ավելի հմուտ, մի քիչ ավելի իմաստուն, մի քիչ ավելի փորձառու և ավելի ուժեղ։ Չեք պատկերացնում, թե ամեն հանդիպմանն ինչպես եք մեզ լիցքավորում։ Եվ այդպես պետք է անենք նաև հունիսի 20-ին, և դրանից հետո՝ առաջիկա 5 տարվա ընթացքում։ Դուք լիցքավորեք մեզ, մենք կկատարենք մեր խոստումները», - ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը։
hanrahavaq Qajaranum 6hanrahavaq Qajaranum7

hanrahavaq Qajaranumhanrahavaq Qajaranum 1

hanrahavaq Qajaranum 2hanrahavaq Qajaranum3 hanrahavaq Qajaranum4 hanrahavaq Qajaranum 5