Հուն 07, 2021

Ռոբերտ Քոչարյան. Մեր թիմն արդեն ապացուցել է, որ կարող է երկիրը հանել այս փոսից

«Կանգնեցնել այս վիճակը, փոխել այն մարդկանց, այն քաղաքական թիմը, որը հասցրել է երկիրը այս վիճակին և ընտրել նրանց, ովքեր, ձեր կարծիքով, ի վիճակի են երկիրն այս փոսից, այս իրավիճակից հանել»,- այսօր՝ հունիսի 7-ին, Ագարակ քաղաքում քարոզարշավի ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Մենք դիմում ենք ձեզ և ձեզ ասում ենք, որ մենք այն ուժն ենք, այն միավորն ենք, որն ունի փորձ, ունի գիտելիքներ, որն արդեն երկու անգամ՝ մեկ անգամ Ղարաբաղում, մեկը՝ Հայաստանում ապացուցել է, որ կարող է իրավիճակ փոխել և եթե դուք ձեր վստահության քվեն տաք մեզ, ապա վստահ եղեք, որ ամեն ինչ լավ է լինելու, և մենք գնալու ենք դեպի ուժեղ Հայաստան», - ասել է նա։