Հուն 07, 2021

Ռոբերտ Քոչարյան. Մի' հավատացեք բացարձակ ստերին, հայրենիքի հողը հանձնողները այս իշխանություններն են

«Համոզված եմ, որ շատերի մտքում է պտտվում, թե «սա այն Քոչարյանը չէ, որ 15 տարի է Մեղրին հանձնում է, տենց էլ չհանձնեց», երևի կա մարդկանց ուղեղներում սրսկված մի թեզ։ Մի' հավատացեք բացարձակ ստերին, հայրենիքի հողը հանձնողները այս իշխանություններն են»,- Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում քարոզարշավի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Այս իշխանությունները հենց առաջին օրից սկսել են հետևողականորեն քայքայել մեր երկրի ողնաշարը՝ հայկական բանակը, և արդյունքում մենք ունեցանք մեծ տարածքային կորուստներ: Այսօր ինձ մեղադրողներն իրենք են քննարկում Մեղրիի միջանցքի հարցը։ Իրականությունը սա է»,- ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդը։