Սեպ
02, 2021
Ռոբերտ Քոչարյան․ Միասին պետք է անենք հնարավորը՝ Արցախը պաշտպանելու համար
Արցախի Հանրապետության անկախության 30-ամյակի առթիվ ուղերձ է հղել Արցախի առաջին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
"Սիրելի արցախցիներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:
44-օրյա պատերազմի արդյունքում Արցախը ծանրագույն կորուստներ կրեց և հիմա գտնվում է մեծ անորոշությունների առջև։ Այսօր Արցախի պետականության պահպանման գրավականը ձեր՝ սեփական հողի վրա ապրելու և այն շենացնելու անկոտրում կամքն է։
Վստահ եմ, որ գիտակցում եք ստեղծված իրավիճակի լրջությունը։ Միասին պետք է անենք հնարավորը՝ Արցախի Հանրապետությունը պաշտպանելու համար", - ասվում է ուղերձում։