Հուն 13, 2021

Ռոբերտ Քոչարյանը տեսակապով քննարկում է ունեցել Սփյուռքի ներկայացուցիչների հետ

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հունիսի 11-ին տեսակապով քննարկում է ունեցել 12 երկրներից (ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա, Անգլիա, Իրան, Լիբանան, ՌԴ, Քուվեյթ, ԱՄԷ և այլն) հայ հասարակական-քաղաքական գործիչների, մտավորականների, գործարարների հետ։

Քննարկման հիմնական թեման եղել է արդեն երեք տարի դեպի Հայաստան ընդհատված ներդրումային հոսքի վերականգնումը։

Քննարկվել է նաև Հայաստանի առջև կանգնած ներկա հիմնախնդիրների, լուծման ուղիների, հայրենիք-Սփյուռք հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու, Հայաստանի վերականգնման գործում Սփյուռքահայ մասնագետների ներուժի օգտագործման, համահայկական օրակարգեր ձևավորելու հարցերը։

Հանդիպման մասնակից գործարարները Ռոբերտ Քոչարյանի հետ պայմանավորվել են հունիսի 20-ից անմիջապես հետո այցելել Հայաստան և տեղում քննարկել Հայաստանում ներդրումներ իրականացնելու ճանապարհային քարտեզը և առարկայական նախագծեր։