Դեկ
02, 2021
Ռոբերտ Քոչարյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության նիստ
Դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության նիստ, որը վարել է «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը: Այս մասին հայտնում են խմբակցությունից։
Նիստում անդրադարձ է կատարվել հարցերի լայն շրջանակի՝ քաղաքական բնույթ կրող քրեական հետապնդումներից մինչեւ ծայրաստիճան լարված սահմանային ու սոցիալական խնդիրներ։
Քննարկվել են նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության անելիքները ու հնարավոր զարգացումները։