Հուլ 13, 2021

Սաղաթելյան․ Եթե խախտումները չլինեին այդքան համատարած, պատկերը լրիվ այլ կլիներ

«Դուք տեսնում եք այն բազմաթիվ փաստերը, որոնք հնչեցվել են ՍԴ-ում և կարծում եմ՝ հասարակության համար էլ ակնհայտ դարձավ հանգամանքը, որ ընտրություններում տեղի են ունեցել համատարած խախտումներ։ Սա փաստ է։

ՍԴ-ն կգտնի՞ իր մեջ վճռականություն և կգնա՞ ճիշտ որոշման, ժամանակը ցույց կտա»,- «Հայաստան» դաշինքի մամուլի սրահում ասուլիսի ժամանակ հայտարարեց դաշինքի անդամ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Նա նշեց, որ եթե խախտումները չլինեին այդքան համատարած, պատկերը լրիվ այլ կլիներ։