Հուլ 13, 2021

Սաղաթելյան․ Խորհրդարան գնալու դեպքում ամբողջ գործիքակազմն օգտագործելու են իշխանությունից ազատվելու համար

«Մեր վերջին ամիսների ամենամեծ բացթողումներից մեկը, նաև ժամանակի առումով, այն էր, որ մենք չկարողացանք մտնել յուրաքանչյուր հայ ընտանիք ու բացատրել երկրում ստեղծված օրհասական իրավիճակը և մարդկանց գիտակցությանն ամբողջությամբ հասցնել այն վտանգները, որ սպառնում են մեր պետությանը և պետականությանը»,- «Հայաստան» դաշինքի մամուլի սրահում ասուլիսի ժամանակ հայտարարեց դաշինքի անդամ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Հիմնական և գլխավոր աշխատանքներից մեկը լինելու է այն, որ մտնենք յուրաքանչյուր քաղաքացու տուն, խոսենք դեմ առ դեմ, փորձենք այս իրավիճակից դուրս բերել քաղաքացուն և մեր պայքարին մասնակից դարձնել»,- ասաց նա՝ հավելելով, որ խորհրդարան գնալու դեպքում ամբողջ գործիքակազմն օգտագործելու են իշխանությունից ազատվելու համար: