Սեպ 26, 2021

Սեյրան Օհանյան․ Այսօր ինձ համար կրկնակի դավաճան է նա, ով ասում է, որ հայկական բանակն է պարտվել

Այսօր ինձ համար կրկնակի դավաճան է նա, ով ասում է, որ հայկական բանակն է պարտվել: Սա թշնամու երազանքն է, որ անկատար է մնացել, ադրբեջանական ԶՈՒ-երը երբեք չեն կարողացել հաղթել հայկական բանակին։

Պարտվել է Հայստանի գործող իշխանությունը, որն իր աններելի սխալների պատճառով արցախյան հիմնահարցի արդարացի կարգավորումը մատնել է վտանգավոր անորոշության, և փաստացի այսօր ՌԴ խաղաղապահ ուժերն են ապահովում Արցախում մեր խաղաղ բնակչության անվտանգությունը: Այս մասին 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ իր ուղերձում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, գեներալ-գնդապետ, Արցախի և Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։