Սեյրան Օհանյան․ Մեր թիմում յուրաքանչյուրն իր գործի ղեկավարն է, իր գործի գեներալն է
«Բանակում ընդունված է ասել, որ զինվոր չէ այն զինվորը, որը չի ձգտում գեներալ դառնալ, իսկ Ռոբերտ Քոչարյանը, իր աշխատանքի տարիներին, ավելացրեց հետևյալը՝ «գեներալ չէ այն գեներալը, որը դադարում է հոգով զինվոր լինելուց»,- Կապանում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը։
«Հիմա մենք այստեղ մի թիմով ենք, որտեղ յուրաքանչյուրը իր գործի ղեկավարն է, իր գործի գեներալն է և, միևնույն ժամանակ, իր գործի բանվորն ու զինվորն է։ Մենք բոլորս տրամադրված, մեր ղեկավարի գլխավորությամբ, պատրաստ ենք աշխատանքի հանուն Հայաստանի Հանրապետության։ Մենք գիտենք՝ ինչն է բերել այս վիճակին․ անփորձ, ապիկար և մանրախնդիր ղեկավարները, որոնք չգիտեն իրենց գործը, դրա համար իրենց մտքերը իջեցնում են ամենացածր աստիճանի։ Մենք գալիս ենք մի թիմով, որտեղ բոլորը փորձառու են»,- ասաց Սեյրան Օհանյանը։