Հուլ
01, 2021
Վահե Հակոբյան․ Ընտրությունների արդյունքներն ունեն իրենց օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները
«Մեր ակնկալիքներն ընտրություններից մի փոքր այլ էր, իսկ ստացված արդյունքներն ունեն իրենց օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները։ Իշխող ուժի կողմից օգտագործվեցին ընտրակեղծիքների ողջ գործիքակազմը՝ վարչական ռեսուրսների աննախադեպ կիրառումից մինչև զինվորների ուղղորդված քվեարկություն, շրջիկ խմբերից մինչև ուրիշի փոխարեն ընտրություն»,- «Հայաստան» դաշինքի 1-ին ընդհանուր ժողովի ընթացքում ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը: