Հուն
20, 2021
Վահե Հակոբյան․ Իշխանությունը հոգեվարքի մեջ է
«Իշխանությունը հոգեվարքի մեջ է։ Դրանով է պայմանավորված իրենց ոչ ադեկվատ գործողությունները»,- ընտրատեղամասում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով դաշինքի նկատմամբ հակաքարոզին։
«Ինձ համար անհասկանալի է իրավապահ համակարգի պահելաձևը, մի քանի ժամ անց ի՞նչ պատասխան են տալու», - ասաց նա։
Հարցին՝ հետընտրական ի՞նչ կանխատեսումներ եք նախատեսում, Հակոբյանը նշեց․ «Ես կարծում եմ «Հայաստան» դաշինքի հաղթանակը լինելու է շատ համոզիչ և տպավորիչ։ Գուցե անելանելի վիճակից դրդված ինչ-որ բախումների տանեն, բայց չի ստացվելու, սադրանքների չենք գնալու, ես կոչ եմ անում բոլորին չգնալ սադրանքների»։