Վահե Հակոբյան․ Իշխող ուժի պաստառների վրա պատկերված ՀՀ դրոշը քերված է ու ճանկռված
«ՀՀ պետական դրոշն իշխող ուժի պաստառների վրա պատկերված է քերված ու ճանկռված։ Եթե մի որոշ ժամանակ էլ այդ մարդիկ մնան իշխանության, մեր դրոշի տեղը կլինի ադրբեջանականը կամ թուրքականը»․ այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, Ավշարում ընտրողների հետ հանդիպմանն ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը։
«Այսօր՝ մեր պետական դրոշի օրը, այդ մարդը գնում է Սյունիք՝ իր հետ տանելով հատուկ միջոցներով զինված 1500-ից ավելի ոստիկանի։ Ո՞ւմ դեմ է նա պատրաստվում օգտագործել այդ հատուկ միջոցները․ Ժողովրդի՞։ Սիսիանից հետո նա գնացել է Կապան, հետո Գորիս և շարունակում է զորքով շրջել։
Եթե մենք ուզում ենք, որ մեր երեխաներն ապրեն ուժեղ Հայաստանում, եթե մեր ապագան կապում ենք մեր հայրենիքի հետ, մենք այլընտրանք չունենք՝ հունիսի 20-ին, «Հայաստան» դաշինք»,- նշեց Հակոբյանը։