Վահե Հակոբյան․ Վարչապետի աթոռին նստածն սպառնում է երկրի խոշորագույն հիմնարկի աշխատակիցներին
«Վարչապետի աթոռը զբաղեցնողը, 2000 ոստիկանի ուղեկցությամբ երեկ մեկնել է Սյունիք և սպառնացել մարզի այն համայնքապետերին, ովքեր զենքը ձեռքին պաշտպանել են և՛ պատերազմի ժամանակ, և՛ դրանից հետո»,- այսօր՝ հունիսի 16-ին, «Հայաստան» դաշինքի՝ Աշոցքում ընտրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը։
«Դա քիչ է, հիմա նա սպառնում է երկրի խոշորագույն հիմնարկներից մեկի աշխատակիցներին, որ հեռացնելու է աշխատանքից։ Ու այդ մարդու գլխավորած քաղաքական ուժը հիմա հայտ է ներկայացնում, որ վերարտադրվի։ Ինչի՞ համար։
Ես կարծում էի, որ նրանց պաստառների վրա պատկերված դրոշը դիզայներական հնարք է, բայց հիմա համոզված եմ, որ դա ռևերանս է իր եղբայրներ Ալիևի և Էրդողանի կողմը։ Երևի խոսք են տվել, որ եթե վերարտադրվեն, այդ դրոշն ընդհանրապես վերանալու է մեր երկրի տարածքից», - ասաց Վահե Հակոբյանը։