Հուլ 13, 2021

Վահե Հակոբյան․ «Վերածնվող Հայաստան»-ի անդամների նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում

«Այսօր հետապնդվում են «Վերածնվող Հայաստան» կուսակցության խորհրդի անդամները, որոնք մաս են կազմում «Հայաստան» դաշինքի և Սյունիքի համայնքի ղեկավարներ են»,- «Հայաստան» դաշինքի մամուլի սրահում ասուլիսի ժամանակ ասաց դաշինքի անդամ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանը:

«Երեկ դատարանը որոշում կայացրեց Մեղրիի ղեկավար Մխիթար Զաքարյանին կալանավորել երկու ամսով, մինչ այդ կալանավորվել էր Քաջարանի ղեկավար Մանվել Փարամազյանը, միջնորդություն է արդեն ներկայացվել ԿԸՀ՝ Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ։

Ինչպես հայտնի է, Գորիսի ղեկավար Առուշ Առուշանյանի վերաբերյալ նույնպես իրականացվում է քրեական հետապնդում։ Ինչո՞ւ ընտրություններից հետո։ Պատասխանն ակնհայտ է, դա ավելի խորքային արմատներ ունի, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Սա քաղաքական ռեպրեսիա է և քաղաքական տեռոր»,- ասաց Վահե Հակոբյանը։