Ա․ Վարդևանյան․ Դրանք հոգեկան խիստ հուզմունքի վիճակում գտնվող անձի հայտարարություններ են
«Դրանք հոգեկան խիստ հուզմունքի վիճակում գտնվող անձի հայտարարություններ են»,- «Հայաստան» դաշինքի մամուլի սրահում ճեպազրույցի ժամանակ ասաց դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի որոշ հայտարարություններ մեկնաբանելու խնդրանքին։
Արամ Վարդևանյանն ասաց, որ իրենք շեշտը դնում են իրենց ծրագրերը ներկայացնելու վրա, դրանով իրենք հանրությանը ցույց կտան իրենց տարբերությունը մյուսներից։
«Ես երբեք չէի պատկերացնի, որ կարող է լինել իրավիճակ, որ ՀՀ-ում փաստացի ամենաբարձր պաշտոն զբաղեցնող անձը որևէ կերպ առնչության մեջ մտնի քրեական օրենսգրքի խուլիգանության հոդվածի հետ»,- ասաց Արամ Վարդևանյանը՝ նշելով, որ իրավապահ համակարգի գործն է ուսումնասիրել Փաշինյանի քարոզարշավը։
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Գեղամ Նազարյանն էլ իր հերթին հավելեց․ «Հիշեցի, որ պատերազմից ժամեր առաջ Փաշինյանը սպառնում էր անել հայտարարություն, որը կցնցի Ադրբեջանը, իշխանափոխության կհասցնի։ Ես դիմում եմ հենց իրեն, իր ուսապարկերին․ ինչո՞ւ չի անում այդ հայտարարությունը, եթե պետք է դա ցնցում մտցնի Ադրբեջանում։ Դա բխում է մեր շահերից։ Էս մարդը իրեն գժի տեղ դնելով՝ մեր երեխեքին տարավ-զոհեց»։