сен
13, 2022
«Հայաստան» խմբակցությունն իր առաջարկներն է ներկայացրել ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ
«Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել առաջարկություններով ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ։
«Հայաստան» խմբակցությունը, մասնավորապես, առաջարկում է հետևյալ չորս կետերն ամբողջությամբ ներառել ԱԺ հայտարարության նախագծում․
- Ադրբեջանը շարունակում է 44-օրյա պատերազմում ուժի կիրառման իր քաղաքականությունը, որի հակահայական նպատակներն ամրագրված են մեզ համար անընդունելի թուրք-ադրբեջանական 2021թ․ հունիսի 15-ի «Շուշիի հռչակագրով»։
- Արձանագրում ենք Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության և բանակի վերականգնման ոլորտներում լիակատար ձախողումը։
- Տեղի ունեցող ռազմական գործողությունները վերջնականապես բացահայտեցին, այսպես կոչված, խաղաղության դարաշրջանի քաղաքականության սնանկությունը։
- Ազգային ժողովը գտնում է, որ Ադրբեջանի հետ հետագա բանակցությունները կարող են շարունակվել միայն ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի լիակատար դուրս բերման, հայ ռազմագերիների ու այլ ապօրինի պահվող անձանց վերադարձման պարագայում։