Սեպ 13, 2022

«Հայաստան» խմբակցությունն իր առաջարկներն է ներկայացրել ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ

«Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել առաջարկություններով ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ։

«Հայաստան» խմբակցությունը, մասնավորապես, առաջարկում է հետևյալ չորս կետերն ամբողջությամբ ներառել ԱԺ հայտարարության նախագծում․

  1. Ադրբեջանը շարունակում է 44-օրյա պատերազմում ուժի կիրառման իր քաղաքականությունը, որի հակահայական նպատակներն ամրագրված են մեզ համար անընդունելի թուրք-ադրբեջանական 2021թ․ հունիսի 15-ի «Շուշիի հռչակագրով»։
  2. Արձանագրում ենք Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության և բանակի վերականգնման ոլորտներում լիակատար ձախողումը։
  3. Տեղի ունեցող ռազմական գործողությունները վերջնականապես բացահայտեցին, այսպես կոչված, խաղաղության դարաշրջանի քաղաքականության սնանկությունը։
  4. Ազգային ժողովը գտնում է, որ Ադրբեջանի հետ հետագա բանակցությունները կարող են շարունակվել միայն ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի լիակատար դուրս բերման, հայ ռազմագերիների ու այլ ապօրինի պահվող անձանց վերադարձման պարագայում։